15 հայ ռազմագերիները Հայրենիք են վերադարձել Վրաստանի և ԱՄՆ ջանքերով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    17%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    26%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    17%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

15 հայ ռազմագերիները Հայրենիք են վերադարձել Վրաստանի և ԱՄՆ ջանքերով

15 հայ ռազմագերիները Հայրենիք են վերադարձել Վրաստանի և ԱՄՆ ջանքերով

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ակտիվ մասնակցություն է ունեցել Ադրբեջանի կողմից ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ ռազմագերիներին Հայաստանին հանձնելու գործընթացին: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թբիլիսին ապագայում նույնպես պատրաստ է մասնակցել երկրների միջև հումանիտար հարցերի կարգավորմանը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ակտիվ միջնորդությամբ ադրբեջանական կողմն ազատ է արձակել հակամարտության ընթացքում ձերբակալված ՀՀ 15 քաղաքացու: <...>  Վրաստանը ապագայում էլ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնել գործընկերներին և ակտիվորեն մասնակցել առաջին հերթին հումանիտար հարցերի լուծմանը», - նշված է հաղորդագրության մեջ:

"Վրաստանի վարչապետը ողջունում է հարեւան երկրների այս որոշումը, որը պետք է հիմք դնի տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտի ստեղծման համար",-հավելել են կառավարությունում եւ ընդգծել, որ Վրաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու համագործակցությանը: Կառավարությունում նաեւ հույս են հայտնել, որ Վրաստանի կողմից արված քայլը "կարեւոր ազդակ կհաղորդի հարեւանների միջեւ լարվածությունը թուլացնելու համար":

Գերությունից վերադարձած մեր եղբայրների ամբողջական ցանկը հետեւյալն է.

Ստեփանյան Արթուր Լեւոնի, Արմավիր

Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ

Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր

Գասպարյան Էրիկ Արշակի, Երեւան

Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս

Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին

Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս

Սերունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի

Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ

Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան

Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս

Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի

Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր

Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր

Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր

Թեմայի այլ նորություններ