1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար

1 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք խոստանալու և տրամադրելու համար

2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում մի խումբ անձանց կողմից ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով կաշառք բաժանելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Գ.Ս.-ն, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, երկու և ավելի անձանց առաջարկել և տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումարի չափով կաշառք` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը.

«Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 21.06.2021թ.-ին Գ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նույն օրը քննիչի կողմից նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը 22.06.2021թ.-ին բավարարվել է:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքները և ընտրակաշառք բաժանելու հանցավոր սխեմայում ներգրավված բոլոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ