Գորգեր, սնունդ, տեխնիկա. մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Գորգեր, սնունդ, տեխնիկա. մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը

Գորգեր, սնունդ, տեխնիկա. մեկնարկել է «ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումը

«ՊանԱրմենիան էքսպո-2021» միջազգային եռօրյա ցուցահանդես-ֆորումին մասնակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություն Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից: Մասնակիցներն այցելուներին ծանոթացնում են իրենց ոլորտի նորամուծություններին և առաջարկներին: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին «Yerevan Expo» ցուցահանդեսային համալիրում:

«Պրոմ էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանն ասաց՝ արդեն 12-րդ անգամ են իրականացնում նախաձեռնությունը: «2020 թվականի դժվար ժամանակաշրջանից հետո շատ կարևոր է, որ մեր երկրի տնտեսությունը մեջքն ուղղի, ոտքի կանգնի ու քայլի առաջ, քանի որ դրանից է կախված երկրի զարգացումն ու կայունությունը: Հույս ունեմ, որ մեր միջոցառումն իր փոքրիկ լուման կունենա այս առաջխաղացման գործում»,- ասաց նա:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների ծավալը 23 տոկոսով ավելի շատ է եղել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածինը: «Այն հավասարվել է  300 մլրդ դրամի: Կարևոր և ոգեշնչող նորություն է, որ մեր վճարային հաշվեկշիռը, այսինքն՝ մեր ընթացիկ հաշիվը կամ առևտրային սալդոն առաջին կիսամյակի համար առաջին անգամ վերջին 17 տարվա ընթացքում ամենաբարձր կետի վրա է: Այն -121, 4 մլն դոլարի է հավասարվել: Նման թիվ 2004 թվականից չենք ունեցել»,- շեշտեց նախարարը:

Նրա խոսքով՝ դա ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը սկսել է փոխվել, արտահանվող ապրանքների քանակը տնտեսության մեջ սկսել է շատանալ:

Քերոբյանը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ կառուցելու բարձր արտադրողական, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն:

Թեմայի այլ նորություններ