Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 22°C
    25%
    7 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    44%
    24 կմ/ժ
  • Լոռի 11°C
    84%
    8 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    89%
    7 կմ/ժ
  • Արարատ 23°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    95%
    8 կմ/ժ
  • Արմավիր 23°C
    25%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    85%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 21°C
    25%
    7 կմ/ժ
  • Կոտայք 19°C
    46%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    99%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի առաջին դեպքը

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր տեսակի առաջին դեպքը՝ տեղեկացնում է aliq.ge-ն՝ հղում անելով Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի հայտարարությանը: 

Վարակը հաստատվել է 50-ն անց տղամարդու մոտ, որի վիճակն այս պահին բավարար է: Պացիենտը մեկուսացված է: Հայտնաբերվել են նաև նրա հետ կոնտակտի մեջ եղած անձինք:

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ վարակված անձը չի եղել Մեծ Բրիտանիայում, սակայն Իմնաձեն չի կոնկրետացրել, թե որ երկրում է ճանապարհորդել պացիենտը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի նոր տեսակով վարակվածը գործնականում առողջացած է:

Ըստ Իմնաձեի՝ կորոնավիրուսի նոր տեսակը չի տարբերվում հնից ծանրության և մահացության ցուցանիշներով, սակայն ավելի արագ է տարածվում: Նրա խոսքով շատ կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը:

Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 594 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 229 763 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1963 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 222 405 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2628:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի՝ 226
  • Աջարիա՝ 64
  • Իմերեթի՝ 87
  • Քվեմո Քարթլի՝ 24
  • Շիդա Քարթլի՝ 20
  • Գուրիա՝ 32
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 64
  • Կախեթի՝ 44
  • Մցխեթա Մթիանեթի՝ 20
  • Սամցխե-Ջավախեթի՝ 8
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 5:

Թեմայի այլ նորություններ