Տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար

Տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար

COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրներով պանելային քննարկում

Առողջապահության նախարարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի համատեղ ջանքերով տեղի է ունեցել COVID-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները թեմայով երկօրյա սեմինար-քննարկում: 

Պանելային քննարկմանը մասնակցել են առողջապահության նախարարության բժիշկ-համաճարակաբաններ, անկախ փորձագետներ, ոլորտի, ինչպես նաև զանգվածային մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը:

COVID-19-ի ապատեղեկատվության դեմ հակազդելու հիմնական մարտահրավերներին են ադրադարձել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը, Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանը խոսել է պատվաստանյութերի և պատվաստումների վերաբերյալ միֆերից, պարզաբանել դրանով պայմանավորված հաճախ հնչող հարցերը: ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն անդրադարձել է պարտադիր պատվաստումների նոր կանոնակարգերին, կրկնավարակին:

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը ներկայացրել է ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում միջազգային փորձը, դրա հետ կապված պատճառահետևանքային խնդիրներն ու գիտահետազոտական նոր մոտեցումները: 

Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցուպատասխանների միջոցով բարձրացրել են պատվաստումների վերաբերյալ իրենց հուզող մի շարք հարցեր, փորձագետների հետ քննարկել պատվաստանյութերի ընտրության, անվտանգության և դրանց արդյունավետության խնդիրները:

Թեմայի այլ նորություններ