Հունիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224086 դեպք, որոնցից 215893-ն` առողջացած, 4492-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1142332 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք: Ունենք 238 առողջացած և 1 մահվան դեպք:
Հունիսի 17-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8454 քաղաքացու հետազոտություն, որից 887-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2771 դեպք: Կատարվել է 25 906 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: