Թարմացում. 29.06.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116, Արցախում՝ 3 նոր դեպք նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    47%
    17 կմ/ժ
  • Լոռի 12°C
    83%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    91%
    3 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    14 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    88%
    8 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    85%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    52%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.292
  • Դոլար = 387.973

Թարմացում. 29.06.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116, Արցախում՝ 3 նոր դեպք նոր դեպք

Թարմացում. 29.06.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 116, Արցախում՝ 3 նոր դեպք նոր դեպք

Հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224967 դեպք, որոնցից 216718-ը` առողջացած, 4514-ը` մահվան ելքով:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1181291 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3477 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 116 նոր դեպք: Ունենք 73 առողջացած և 4 մահվան դեպք:
 

Արցախում հունիսի 29-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Մեկ օրում կատարվել է 46 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 26 823-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2892 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որոնցից 908-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Թեմայի այլ նորություններ