Թարմացում. 28.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, առողջացել 588 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    17%
    7 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թարմացում. 28.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, առողջացել 588 քաղաքացի

Թարմացում. 28.04.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, առողջացել 588 քաղաքացի

Ապրիլի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ը` առողջացած, 4071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1009 է:

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են՝ ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2661 դեպք: Կատարվել է 23790 թեստավորում:

Թեմայի այլ նորություններ