Թարմացում. 17.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, առողջացել 211 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Թարմացում. 17.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, առողջացել 211 քաղաքացի

Թարմացում. 17.03.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 854 նոր դեպք, առողջացել 211 քաղաքացի

Մարտի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 180141 դեպք, որոնցից 166913-ը` առողջացած, 3282-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9105 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 784266 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4181 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 854 նոր դեպք: Ունենք 211 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 841 է:

Մարտի 16-ին Արցախում կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3817 քաղաքացու հետազոտություն, որից 538-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2422 դեպք: Կատարվել է 21265 թեստավորում:

 

Թեմայի այլ նորություններ