Թարմացում. 15.06.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 82 դեպք, Արցախում նոր դեպք չի հաստատվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    9 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    30%
    20 կմ/ժ
  • Լոռի 10°C
    69%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    78%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    41%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    86%
    8 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    78%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    9 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    52%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    89%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25892
  • Դոլար = 387.602

Թարմացում. 15.06.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 82 դեպք, Արցախում նոր դեպք չի հաստատվել

Թարմացում. 15.06.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 82 դեպք, Արցախում նոր դեպք չի հաստատվել

Հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223805 դեպք, որոնցից 215455-ը` առողջացած, 4489-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2767 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1131239 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3784 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 1 մահվան դեպք:

Հունիսի 14-ին կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում՝ հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8345 քաղաքացու հետազոտություն, որից 879-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2763 դեպք: Կատարվել է 25 797 թեստավորում:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Թեմայի այլ նորություններ