Թարմացում. 12.05.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354, Արցախում՝ 10 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թարմացում. 12.05.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354, Արցախում՝ 10 նոր դեպք

Թարմացում. 12.05.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 354, Արցախում՝ 10 նոր դեպք

Մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ը` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Ունենք 403 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1050 է:

Մայիսի 11-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները հիմնականում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  2719  դեպք: Կատարվել  է  24517 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Թեմայի այլ նորություններ