Թարմացում. 08.05.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411, Արցախում՝ 13 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թարմացում. 08.05.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411, Արցախում՝ 13 նոր դեպք

Թարմացում. 08.05.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 411, Արցախում՝ 13 նոր դեպք

Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ը` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1038 է:

Արցախում մայիսի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ, երկու օրվա հետազոտությունների արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։

Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
 
Այս  մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
 
Մայիսի 5-6-ը ներառյալ կատարվել է 174 թեստավորում։ Թեստավորման ընդհանուր թիվն, այսպիսով, Արցախում հասել է 24 343-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2699 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6888 քաղաքացու հետազոտություն, որից 815-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Թեմայի այլ նորություններ