Թարմացում. 07.06.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, առողջացել 141 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թարմացում. 07.06.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, առողջացել 141 քաղաքացի

Թարմացում. 07.06.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 32 նոր դեպք, առողջացել 141 քաղաքացի

Հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223212 դեպք, որոնցից 214504-ը` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3154 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1104999 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2448 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Ունենք 141 առողջացած և 5 մահվան դեպք:

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: Հայաստանում  COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 6-ի դրությամբ` կատարվել է 46503 պատվաստում։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հիշեցնելով.

  • Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը:
  • Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:
  • Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներ, ինչպես նաև «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններում, Գյումրու Վարդանանց հրապարակում, Վանաձորի Հայքի հրապարակում, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները.

  • Պատվաստումներն անվճար են
  • «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար

Թեմայի այլ նորություններ