Թարմացում. 06.11.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2177, Արցախում՝ 121 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թարմացում. 06.11.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2177, Արցախում՝ 121 նոր դեպք

Թարմացում. 06.11.2021. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2177, Արցախում՝ 121 նոր դեպք

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2177 նոր դեպք, առողջացել է 2283 պացիենտ, գրանցվել է 46 մահվան դեպք: Իրականացվել է 10469 թեստավորում:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319016 դեպք, որոնցից 279148 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31908 պացիենտ:
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է: Ընդհանուր կատարվել է 2 167 911 թեստավորում:
 
Տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևանում գործում են հետևյալ շարժական պատվաստումային կետերը ՝
  • Հյուսիսային պողոտա( «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)`12:00-16:30
  • «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
  • «Մալիբու»-ի հարակից տարածք ( Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա)` 13:00-17:00
Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, Երևանում պատվաստումներն իրականացվելու են ՝
  • Հյուսիսային պողոտա( «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)`12:00-16:30
  • «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
Հիշեցնում ենք, որ Նոյեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում ( Մոլդովական փողոց 27/1) ևս գործելու են պատվաստումային կետեր:
 
Նոյեմբերի 5-ին կատարվել է 341 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք է գրանցվել:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 144 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 101-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
 
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 18024 քաղաքացու հետազոտություն, որից 2531-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
 
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
 
Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը:

Թեմայի այլ նորություններ