Թարմացում. 01.09.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք, առողջացել 267 քաղաքացի
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թարմացում. 01.09.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք, առողջացել 267 քաղաքացի

Թարմացում. 01.09.2021. Հաստատվել է կորոնավիրուսի 615 նոր դեպք, առողջացել 267 քաղաքացի

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 750 դեպք, որոնցից 227 293-ն` առողջացած, 4847-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք:

Ունենք 267 առողջացած, 13 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1157 է:

Օգոստոսի 31-ին Արցախում կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11619 քաղաքացու հետազոտություն, որից 1060-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Թեմայի այլ նորություններ