«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից

«Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները Հայաստանում կսկսվեն ապրիլի 19-ից

Կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութով պատվաստումը Հայաստանում կսկսվի ապրիլի 19-ից։ Պատվաստանյութն արդեն բաշխված է առաջնային օղակի բժշկական հաստատություններին: Այս մասին «Հայկական Ժամանակին» հայտնեց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

««Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին 15 հազար չափաբաժինը կստանան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները, 18-ից մինչեւ 55 տարեկան քաղաքացիները, իսկ 55 տարեկանից բարձր քաղաքացիները հնարավորություն կունենան այդ պատվաստանյութով պատվաստվել, երբ Ռուսաստանից Հայաստան ներկրվի պատվաստանյութի նոր խմբաքանակ»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում, իսկ ապրիլի 14-ից մարզերում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» պատվաստանյութով պատվաստումները: Այժմ առաջին փուլում պատվաստվում են ռիսկային առաջին խմբի 65 տարեկանից բարձր անձինք:

Թեմայի այլ նորություններ