«Սինոֆարմի» առկա քանակների որոշակի անբավարարություն կա. ԱՆ-ն բանակցում է պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    43%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    78%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 9°C
    81%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Սինոֆարմի» առկա քանակների որոշակի անբավարարություն կա. ԱՆ-ն բանակցում է պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ

«Սինոֆարմի» առկա քանակների որոշակի անբավարարություն կա. ԱՆ-ն բանակցում է պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ

Հոկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 267 363 դեպք, որոնցից 245 757-ը` առողջացած, 5440-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14 945 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 770 914 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 8947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1155 նոր դեպք: Ունենք 381 առողջացած, 21 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է:
 
Ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ արտադրական գործընթացներով: Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից՝ մեզ մոտ առկա է նաև Հայաստան ժամանող չվերթերի սակավություն՝ պայմանավորված COVID-19 համավարակով: Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: 
 
Նշվում է, որ Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է «Սինոֆարմ» պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, սակայն առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:
 
Միաժամանակ, երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությունը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:
 

 

Թեմայի այլ նորություններ