Շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը. հերթական շրջայցը համայնքային ենթակայության պոլիկլինիկաներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը. հերթական շրջայցը համայնքային ենթակայության պոլիկլինիկաներ

Շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը. հերթական շրջայցը համայնքային ենթակայության պոլիկլինիկաներ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի խորհրդական Արազ Չիլոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը նոյեմբերի 4-ին հերթական աշխատանքային շրջայցն են կատարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Թիվ 15 պոլիկլինիկա» և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներ: Շրջայցի ընթացքում պետական պաշտոնյաները հետևել են պատվաստման գործընթացին, լսել են քաղաքացիների առաջարկություններն ու խնդիրները:

Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում պատվաստումային գործընթացը կատարվում է նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից-16:00-ն: ՀՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ մայրաքաղաքում COVID-19-ի դեմ պատվաստումներ կարելի է իրականացնել նաև շարժական կայաններում և տեղակայման այլ վայրերում՝ հետևյալ հասցեներով.

1) Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատված)՝ 12:00-16:30
2) ԵՊՀ՝ 11:30-15:30
3) «Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)՝ 13:00-17:00:

Թեմայի այլ նորություններ