ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում

Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված Covid19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

26 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 4-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր:

Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Թեմայի այլ նորություններ