ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիայի հանրային սննդի օբյեկտներում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիայի հանրային սննդի օբյեկտներում

ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Մալաթիա-Սեբաստիայի հանրային սննդի օբյեկտներում

Չորեքշաբթի երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

24 օբյեկտների վերահսկողության ընթացքում խախտումներ հայտնաբերվել են 3-ի մոտ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:

Այսօր երեկոյան շրջայցերը կշարունակվեն:

Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Թեմայի այլ նորություններ