ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում հանրային տրանսպորտի 7 տասնյակ մշտադիտարկում է արել

Նոր ուսումնական  տարվա մեկնարկին ուղևորահոսքի թվի աճով պայմանավորված՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ ուժեղացված հսկողություն է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Ինչպես տեղեկացրեցին ՔՏՀԱ-ից, տեսչական մարմինների դիտակետում է եղել Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Ըստ այդմ՝ ուսումնասիրվել է կանոնավոր ավտոմոբիլային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 70 տրանսպորտային միջոց, կազմվել է 8 վարչական արձանագրություն։

Վերահսկողական աշխատանքից զատ՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուղևորներին ու վարորդներին հատկապես ուղևորահոսքի աճի պայմաններում հակահամաճարակային կանոնները խստորեն պահպանելու պարտադիր կատարման ցուցումներ են տվել։

Covid-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի վերահսկողությունը կլինի շարունակական։

Թեմայի այլ նորություններ