Քովիդի պատճառով աշակերտներն առկա ուսուցման 1.8 տրիլիոն՝ շարունակաբար ավելացող դասաժամ են բաց թողել աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քովիդի պատճառով աշակերտներն առկա ուսուցման 1.8 տրիլիոն՝ շարունակաբար ավելացող դասաժամ են բաց թողել աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ

Քովիդի պատճառով աշակերտներն առկա ուսուցման 1.8 տրիլիոն՝ շարունակաբար ավելացող դասաժամ են բաց թողել աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ

Կորոնավիրուսի համավարակի և դրան հաջորդող արգելափակումների պատճառով աշխարհում աշակերտները բաց են թողել առկա ուսուցման 1.8 տրիլիոն դասաժամ, և այս թիվը գնալով աճում է: Որպես հետևանք, սովորողները զրկվել են իրենց կրթությունից և կենսական նշանակության այլ օգուտներից, որոնք ապահովում է դպրոցը:
 
Կրթական այս ճգնաժամի վրա ուշադրություն գրավելու նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակում այսօր ներկայացրել է «Կորցնելու ժամանակ չունենք» ինստալյացիան: Ինստալյացիայի կենտրոնական մասում ժամացույց է, որ դատարկ դասասենյակի գրատախտակի դիզայնով է արվել և տեղադրվել ՄԱԿ-ի այցելուների սրահում՝ Գլխավոր ասամբլեայի շենքի դիմաց: Ժամացույցը իրական ժամանակ է հաշվարկում՝ ցույց տալով համավարակի բռնկումից ի վեր աշխարհում յուրաքանչյուր աշակերտի կողմից առկա ուսուցման բաց թողած դասաժամերի ընդհանրական քանակը, որ շարունակում է ավելանալ: Դատարկ դասասենյակն ունի 18 աշակերտական սեղան, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է համավարակով պայմանավորված կրթական խաթարումների ամիսների թիվը:
 
Ինստալյացիան ստեղծվել է Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ընդառաջ, երբ որոշ առաջնորդներ համավարակի բռնկումից հետո առաջին անգամ հնարավորություն կունենան վերադառնալ ՄԱԿ-ի գլխամաս անձամբ:
 
«Հաջորդ շաբաթ ՄԱԿ-ն իր դռներն է բացում աշխարհի պատվիրակությունների համար: Սակայն բազմաթիվ երկրներում դպրոցների դռները շարունակում են փակ լինել աշակերտների համար»,- նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Մենք անազնիվ ենք գտնվում մի ամբողջ սերնդի նկատմամբ, ում միտքն ու ապագան ասեղից է կախված: Մենք պետք է առաջնահերթություն տանք դպրոցների վերաբացմանը և աջակցենք նրանց, ովքեր համավարակի ընթացքում այն բաց են թողել: Կորցնելու ժամանակ չունենք»:
 
Ինստալյացիան, որ բաց է Գլխավոր ասամբլեայի հանդիպումներին անձամբ մասնակցող պատվիրակությունների համար, դատապարտող հիշեցում է, որ միլիոնավոր դպրոցականներ շարունակում են դպրոց չհաճախել և կոչ է ուղղված առաջնորդներին՝ այս կրթական ճգնաժամը վերացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Այն գործելու է սեպտեմբերի 17-27-ը՝ մինչև նստաշրջանի ավարտը:
 
Աշխարհում 11 երկրների գրեթե 131 միլիոն դպրոցականներ 2020 թ. մարտ-2021 թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում բաց են թողել առկա ուսուցման երեք քառորդը: Նրանց 59 տոկոսը կամ գրեթե 77 միլիոնը, բաց են թողել առկա ուսուցմամբ իրականացվող գրեթե բոլոր դասաժամերը: Երկրների գրեթե 27 տոկոսը շարունակում են մասամբ կամ ամբողջովին փակ պահել դպրոցները: Ի լրումն, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալների, տարիքային բոլոր խմբերի ավելի քան 870 միլիոն սովորող այսօր էլ առերեսվում են կրթական խաթարումների:

Թեմայի այլ նորություններ