Քննարկվել են ուղևորափոխադրումների անվտանգ կազմակերպման քայլերը. Նարեկ Տերյանը և Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քննարկվել են ուղևորափոխադրումների անվտանգ կազմակերպման քայլերը. Նարեկ Տերյանը և Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան

Քննարկվել են ուղևորափոխադրումների անվտանգ կազմակերպման քայլերը. Նարեկ Տերյանը և Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին՝ փոխանցում են Էկոնոմիկայի նախարարությունից։

Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով: Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես՝ սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու հնարավոր լուծումները:

Նշվել է, որ ներկայումս արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը երբեմն դժգոհությունների առիթ է դառնում՝ խոչընդոտելով օդանավակայանի աշխատանքը։ Միաժամանակ, սպասասրահում գործում են մի շարք ծառայություններ (բանկոմատ, բանկ, սրճարան և այլն), որոնցից օգտվելու պայմանները ևս կարգավորման կաիրք ունեն։

Քննարկումների ընթացքում առաջարկվել է դիտարկել թեթև շարժական կառույցների միջոցով ՊՇՌ թեստերի իրականացման հատվածը ժամանակավորապես մեկուսացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։

Այցի ընթացքում քննարկվել են համաճարակային իրավիճակի բարելավմանը և ուղևավորահոսքերի արդյունավետ կարգավորմանն ուղղված այլ հարցեր ու առաջարկներ:

Թեմայի այլ նորություններ