Պետական բյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացվել է կորոնավիրուսի վերահսկման ու բուժման նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետական բյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացվել է կորոնավիրուսի վերահսկման ու բուժման նպատակով

Պետական բյուջեից 2 մլրդ 365 մլն դրամ հատկացվել է կորոնավիրուսի վերահսկման ու բուժման նպատակով

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ առողջապահության նախարարությանը 2021 թ. պետական բյուջեից հատկացվեց 2 մլրդ 365 մլն դրամ՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի կանխարգելման, վերահսկման, բուժման նպատակով:

«Կառավարությունը քաղաքացիների հանդեպ ստանձնելով իր պարտավորությունները՝ ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը: Մենք ուրախ կլինեինք, եթե այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք պատվաստման գործընթացը բավարար չափով իրականացնենք, պետք է նման գումարներ ծախսելու կարիք չունենանք»,- հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Կառավարության որոշման նախագիծը:

Ավանեսյանի խոսքով՝ արդեն 20 բժշկական կազմակերպություն ընդգրկվել է կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բուժման գործընթացում: «Ընդհանուր առմամբ, 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ 14000-ից ավելի դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքը և առողջապահական համակարգի վրա հոսպիտալացման բեռ չի գոյանում»,- նշել է նախարարը:

Թեմայի այլ նորություններ