Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Հայաստանի նախագահը և ԱՀԿ ղեկավարը զրուցել են COVID-19 համավարակի և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացի մասին: Նրանք նշել են, որ պատվաստումը համավարակի դեմ պայքարի, դրա կանխարգելմանն ու բուժմանն ուղղված, ինչպես նաև համավարակային իրավիճակում բնականոն կյանքը վերակառուցելու հիմնական միջոցն է ու հնարավորությունը:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն իրենց անհանգստություն են հայտնել, որ Հայաստանը պատվաստումների առումով դեռևս ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում է և վերջերս հայտնվել է կարմիր գոտում, ինչը ենթադրում է հնարավոր սահմանափակումներ երկրի և նրա քաղաքացիների համար: Այս վիճակի հաղթահարման ճանապարհը մատչելի, ապահով ու արդյունավետ պատվաստանյութերն են և պատվաստման գործընթացը: Այս համատեքստում նախագահ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային գործընկերների աջակցությունը:

Նախագահ Սարգսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին հրավիրել է Հայաստան՝ հանդիպելու առողջապահության ոլորտի գործընկերների հետ, ինչպես նաև մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»: 

Թեմայի այլ նորություններ