Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Ավանեսյան

Պատվաստումների արագ աճող ցուցանիշներ կան, երեկ իրականացվել է 9924 պատվաստում. Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների բավականին արագ աճող ցուցանիշներ կան: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված աշխատանքային հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Երեկ իրականացվել է 9924 պատվաստում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 377.405 պատվաստում: Առաջին դեղաչափ ստացել է 244.304 քաղաքացի, երկրորդ դեղաչափ ստացել է 133.031 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարն անդրադարձավ այն հարցին, թե ինչու է Հայաստանում հապաղել պատվաստումային գործընթացը:

«Ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլյացիայի հետևանքով մարդկանց մեջ սերմանվել է իռացիոնալ վերաբերմունք, հակագիտական նյութերի անընդհատ հոսք եղավ դեպի լրատվական դաշտ, որը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ հանրության շրջանում: 4-5 ամիսների ընթացքում մենք փորձեցինք հետ պտտել հակաքարոզչության անիվը, և, կարծում եմ, արդեն բավականին լավ ցուցանիշ ունենք քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վերաբերմունքի մասով»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ