Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ի կողմից՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    2 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    54%
    22 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    8 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    96%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    47%
    2 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    96%
    6 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    93%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    2 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    58%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27308
  • Դոլար = 387.973

Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ի կողմից՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

Պարենային միանվագ աջակցություն ՊՀԾ-ի կողմից՝ Քովիդ-19 ճգնաժամից տուժած 44 հազար քաղաքացու

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) համագործակցությամբ 44,000 անապահով քաղաքացիներ, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից, պարենային աջակցություն կստանան․ հայտնում ենք, որ այս շաբաթվանից աջակցության բաշխումը մեկնարկել է։

Սննդի չափաբաժինը նախատեսված է ընտանիքի երկու ամսվա կարիքների համար և  ուղղված է Երևանի և Կոտայքի մարզի բնակիչներին։

Սննդի բաշխումն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները․ առանձնացվել է 12 տեղամաս Երևանում և 11 տեղամաս Կոտայքում:

Շահառուների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով Պարենային Անվտանգության Գնահատման արդյունքների վրա, որոնք իրականացվել են ՊՀԾ-ի կողմից 2020թ․ հուլիս և օգոստոս ամիսներին՝ ՔՈՎԻԴ-19 համաճարակի ընթացքում։

Առաջնահերթությունը տրվել է ամենակարիքավոր ընտանիքներին՝ հատկապես նրանց, ովքեր ընտանիքում ունեն առնվազն 3 կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաներ, հղի կին և մինչև հինգ տարեկան երեխաներ։

Գնահատման համաձայն՝ հարցվածների ավելի քան 15% -ը նշել է, որ ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սննդի կարիքներն ավելի են սրվել․ ընտանիքների մոտավորապես կեսը նշել է, որ սպառել են իրենց խնայողությունները, պարտքեր են կուտակել:

Սննդի բաշխման վերաբերյալ հետադարձ կապի, հարցումների կամ բողոքների դեպքում կարող եք գրել armenia.BFM@wfp.org էլեկտրոնային հասցեին։

Թեմայի այլ նորություններ