Ներկայումս Հայաստանում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ներկայումս Հայաստանում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար

Ներկայումս Հայաստանում գերակշռում է «դելտա» շտամը. ՀՀ առողջապահության նախարար

Այն, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են, ակնհայտ է, և վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:  

Նախարարի խոսքով՝ նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը, ցավոք, նշանակում է, որ կունենանք հոսպիտալացման ավելի երկար օրեր:

«Արդեն այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային-բժշկական օգնությունից: Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է: Հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը»,- ասաց նախարարը:

Ավանեսյանը կարևորեց, որ մինչ ուսումնական տարվա մեկնարկը հնարավորինս մեծ թվով ուսուցիչներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմ պատվաստվեն, ինչը կկանխի հիվանդության տարածումը:

«Ներկայումս Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտա» շտամն է: Եթե 60 հետազոտությունից 50-ից ավելը «դելտա» շտամն է, դա նշանակում է, որ այն բավական ագրեսիվ շտամ է և ճնշել է մնացած շրջանառվող շտամները: Սիմպտոմների առումով մի փոքր տարբերություն նկատում են մասնագետները: Եթե նախկինում համի-հոտի կորուստը բնորոշիչ էր կորոնավիրուսային վարակին, ապա այս շտամի պարագայում այդքան էլ այդպես չէ: Շատ դեպքերում համի և հոտի զգացողությունը չեն կորցնում: Բացի դրանից՝ այն ավելի հարբուխային սիմպրոմներ ունի»,- տեղեկացրեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ