Նախարարությունը պատվաստումների հետ կապված սուտ հրապարակումների դեպքում կդիմի իրավապահներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախարարությունը պատվաստումների հետ կապված սուտ հրապարակումների դեպքում կդիմի իրավապահներին

Նախարարությունը պատվաստումների հետ կապված սուտ հրապարակումների դեպքում կդիմի իրավապահներին

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված սխալ, սուտ հրապարակումներ հանդիպելու դեպքում հայտնել Ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը: Նախարար Անահիտ Ավանեսյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ պատասխանելով  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հարցին:

Ավանեսյանը ցավով նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ պատվաստանյութերը դառնում են քաղաքական շահարկումների առարկա:

«Մենք միշտ բաց ենք ռացիոնալ քննադատության առջև և համակ ուշադրությամբ հետևում ենք կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեր հասցեին հնչած բոլոր քննադատություններին և պատվաստանյութերի հետ կապված  աշխատանքներին: Բայց չեմ կարող չառանձնացնել, որ որոշ դեպքերում զուտ շահարկումների առիթ է հանդիսանում այս թեման, և որոշ ուժեր, որոշ մարդիկ փորձում են խաղալ մարդկանց մոտ վտանգի զգացում առաջացնելու վրա և աղճատել ինֆորմացիան, սուտ լուրեր տարածել և փորձում են այս հանրային առողջապահական լուրջ մարտահրավերը օգտագործել նեղ անձնական քաղաքական շահերից ելնելով»,-ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ նախորդ օրը մի քանի սուտ տեղեկություններ են հնչել՝ կապված պատվաստման գործընթացի հետ: Նախարարը նշեց, որ անընդհատ հանրային հերքումներ են իրականացնում: «Բայց մինչև որ ճշմարտությունը հագնվում է, սուտն արդեն տարածվում է ողջ աշխարհով:Մենք շատ խիստ ենք մոտենալու, և  բոլոր տեղեկությունները, որոնք մեզ հայտնի են դառնում հրապարակումներից, հայտնելու ենք և Ոստիկանություն, և Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև համարում ենք, որ սա ազգային անվտանգության հարց է»,-ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ մարդկանց մոտ վտանգի, սուտ տեղեկատվության տարածքումը խաթարում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները:

ՀՀ առողջապահության նախարարությունը ապրիլի 14-ին հերքել էր տարածված լուրը, թե Հայաստանում «AstraZeneca» պատվաստանյութից մարդ է մահացել: «AstraZeneca»-պատվաստումները մեկնարկել են ապրիլի 13-ին։

Թեմայի այլ նորություններ