ՄՊՀ-ն տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄՊՀ-ն տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով

ՄՊՀ-ն տարվա ընթացքում վարույթներ է հարուցել ձվի գների հարցով, կորոնավիրուսի դեմ ՊՇՌ թեստերի հարցով

Այս մասին ներկայացրեց ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր ասուլիսում՝ ներկայացնելով ընթացիկ վարույթները:

ՄՊՀ-ն տարվա ընթացքում շուկայում հակամրցակցային համաձայնության և գերիշխող դիրքի չարաշահման հարցով որոշում էր կայացրել:  «Տեղի էր ունեցել գերիշխող դիրքի չարաշահում, երբ ձվի գները տնտեսապես ոչ հիմնավոր էին բարձրացել:  Տեղի էր ունեցել նաև արկղով ձվի տեղափոխում ավելի փոքր տուփերի մեջ, այսինքն՝ հատիկների կրճատում, որը բերել էր նաև ձվերի գների բարձրացման»,-ասաց Գևորգյանը:

Ընթացիկ վարույթներից է ՊՇՌ թեստերի գործը: «Դա ընթանում է երկու ուղղությամբ, մեկը՝ օդանավակայանում որպես առանձին ապրանքային շուկա հակամրցակային համաձայնություն, որը տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ է: «Զվարթնոց»-ի նկատմամբ գործ կա որպես իր գերիշխող դիրքի չարաշահման դրսևորում:  Երրորդ գործն արդեն երկրի մակարդակով գերիշխող դիրքի չարաշահման հարցով է: Մի քանի ուղղությամբ ենք նայում, թե այն ՊՇՌ թեստերը, որոնք կատարվել և գրանցվել են «Արմեդ» համակարգում, արդյոք համահո՞ւնչ են ձեռքբերված նյութակազմի հետ»,-ասաց ՄՊՀ նախագահը:

Ընթացիկ վարույթներ կան նաև օնլայն տիրույթում առևտրային գնումների հետ կապված և այլն:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, սակայն, գները կարգավորելու գործառույթ չունի:

 

Թեմայի այլ նորություններ