«Moderna»-ն սպասում է իր արտոնագրին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Moderna»-ն սպասում է իր արտոնագրին

«Moderna»-ն սպասում է իր արտոնագրին

«Moderna» դեղագործական ընկերությունը հավանաբար շատ շուտով կստանա կորոնավիրուսի դեմ իր ստեղծած պատվաստանյութն արտադրելու ու տարածելու արտոնագիր, քանի որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղերի վարչության անդամներն այս պատվաստանյութի մեջ լուրջ մտահոգող փաստեր չեն հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը: Ըստ վարչության փորձագետների՝  երկու չափաբաժիններով տրամադրվող պատվաստանյութը մեծ արդյունավետություն է գրանցել Covid 19-ի տարածումը կանխելու հարցում և 18-ից բարձր տարիք ունեցող անձանց մոտ չի գրանցել վտանգավոր կողմնային ազդեցություններ: Այսպիսի մեկնաբանություններ են տեղ գտել այն փաստաթղթերում, որոնք դրված են քննարկման: Քննարկումներ, որոնց արդյունքից է մեծապես կախված «Moderna»-ի պատվաստանյութի արտոնագրի ճակատագիրը:

«Moderna»-ն արտոնագիր ստանալուց հետո կդառնա ԱՄՆ-ում իր պատվաստանյութն արտադրելու իրավունք ստացած երկրորդ ընկերությունը «Pfizer» և գերմանական «BioNTech» համատեղ ընկերություններից հետո: «Pfizer»-ի պատվաստանյութի ներարկումները սկսվել են երկուշաբթի օրվանից, և հույս կա, որ նաև «Moderna»-ի պատվաստանյութի միջոցով շուտով կիրականացվեն այս ամսվա ընթացքում ԱՄՆ-ում 20 միլիոն անձանց պատվաստելու խոստումները:

Թեմայի այլ նորություններ