ՄԻՊ-ը պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու պահանջից բացառությունները սխալ է համարում
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    17%
    9 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    25%
    19 կմ/ժ
  • Լոռի 11°C
    61%
    9 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    70%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    19%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    11 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    17%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    54%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    17%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԻՊ-ը պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու պահանջից բացառությունները սխալ է համարում

ՄԻՊ-ը պատվաստման հավաստագիր կամ թեստի պատասխան ներկայացնելու պահանջից բացառությունները սխալ է համարում

ՄԻՊ Արման Թաթոյանը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման հավաստագիր ներկայացնելու պահանջից որոշ անձանց, օրինակ` նախագահի, վարչապետի, պատգամավորների, նաև ՄԻՊ-ի համար բացառություններ նախատեսելը սխալ ու անիմաստ է համարում՝ նկատելով, որ այդ անձանց մեծ մասը հիմնականում պատվաստված է: Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը հիշեցրեց, որ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ հոկտեմբերի 14-ից աշխատող քաղաքացիները պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կամ պատվաստված լինելու հավաստագիր կամ  ՊՇՌ թեստի պատասխան: «Սակայն, այդ որոշման մեջ կան բացառություններ, օրինակ` նախագահը, վարչապետը, համայնքի ղեկավարները, պատգամավորները, դատավորները, գլխավոր դատախազը և ՄԻՊ-ը»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք ՄԻՊ-ն այդ որոշման մեջ մարդու իրավունքների խտրականության խնդիրներ չի՞ տեսնում:

Թաթոյանը նշեց, որ բացառությունները ֆիքսված են օրենքի նախագծով: «Այդ բացառությունները ես համարում եմ սխալ, կարծում եմ՝ դա խտրական մոտեցում է: Կարծում եմ, որ դա խաթարում է օրենքի իրավաչափ նպատակից բխելը: Մենք քաղաքացուն չենք կարող բացատրել, թե ինչու ենք որոշ պաշտոնյաների ազատել: Եթե նպատակը իրավաչափ հանրային առողջությունը պաշտպանելն է, ապա ավագանին ավելի շատ է մարդկանց հետ շփվում, քան ինչ-որ գերատեսչության ծառայող, որն իր աշխատասենյակում է»,-ասաց Թաթոյանն ու հավելեց, որ սա ինքը համարում է սխալ:

ՄԻՊ-ը նշեց, որ ինքը պատվասված է: Նա չի ընդունում այն պատճառաբանությունը, թե այդ մարդկանց ինչպես պետք է պատասխանատվության ենթարկել: «Ես կարծում եմ, որ այդ մարդիկ հանրային բարձր պաշտոնյաներ են, և պետք է դրվի պատասխանատվություն, և այդ մարդիկ պետք է հանրային պատասխանատվության ուժով կատարեն իրենց պարտավորությունը, ոչ թե պետք է առաջնորդվենք այդ մադկանց էլ պարտադրելու ճանապարհով»,-ասաց նա:

Թաթոյանի կարծիքով՝ օրենքով պարտավորություն սահմանել պետք է : Ըստ նրա՝ այդ բացառությունները նախատեսելու դեպքում քաղաքացուն հնարավոր չի լինի բացատրել, թե ինչու են այդ պաշտոնյաներն ազատվում:

«Ես այն ընկալումն ունեմ, որ այդ պաշտոնյաները, եթե ոչ բոլորը, ապա ճնշող մեծամասնությունը ստացել է պատվաստում: Այսինքն՝ իմաստը չկա այդ բացառությունը նախատեսելու: Հասարակության շրջանում ավելորդ անվստահության խնդիրն ենք առաջ բերում: Միասնական մոտեցում պետք է լինի: Հանրային պարտավորություն պետք է լինի, ինչ անենք, որ պաշտոնյայի նկատմամբ վարչարարություն չի կարող իրականացվել, բայց օրենքով պարտավորություն կա»,-ասաց ՄԻՊ-ը:

Թեմայի այլ նորություններ