Մեր քաղաքականությունն է՝ կշռադատված և հավասարակշռված մոտեցմամբ զսպել վարակի տարածումը. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր քաղաքականությունն է՝ կշռադատված և հավասարակշռված մոտեցմամբ զսպել վարակի տարածումը. Ավանեսյան

Մեր քաղաքականությունն է՝ կշռադատված և հավասարակշռված մոտեցմամբ զսպել վարակի տարածումը. Ավանեսյան

Նախարարությունն իր լիազորության շրջանակում անելու է հնարավորը՝ պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը, խորհրդարանում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր խստացումները քննադատող անձանց:

Տարեսկզբից հանրային վայրեր մուտք գործելու համար քաղաքացին պետք է ներկայացնի պատվաստված լինելու հավաստագիրը կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Գործող համակարգը, ըստ առողջապահության նախարարի, թույլ է տալիս խուսափել ավելորդ թղթաբանությունից:

Ավանեսյանի կարծիքով՝ ոստիկանությունն այս հարցում ավելի խիստ մոտեցում պետք է ցուցաբերի:

Առողջապահության նախարարի գնահատմամբ՝ նոր սահմանափակումները չեն հարվածի տնտեսությանը:

«Մեր քաղաքականությունն է՝ կշռադատված և հավասարակշռված մոտեցմամբ զսպելու վարակի տարածումը։ Դրա համար էլ մենք այս միջոցառումը կիրառել ենք ոչ թե 2 ամիս առաջ, երբ Հայաստանում պատվաստվածների թիվը դեռ այդքան մեծ չէր, այլ ժամկետ ենք դրել նույն հունվարի 1-ից, և մեր պատվաստման օրական ցուցանիշներն էլ ցույց են տալիս, որ այն չափով քաղաքացիներ են արդեն իսկ պատվաստվել, որ ինչ-որ լուրջ տնտեսական վնասներ չեն պատճառվի նաև հանրային սննդի օբյեկտներին»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։ 

Թեմայի այլ նորություններ