Մասնագիտական սեմինար-քննարկում՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումների թեմայով
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    9 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մասնագիտական սեմինար-քննարկում՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումների թեմայով

Մասնագիտական սեմինար-քննարկում՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումների թեմայով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 22-ին համայնքային ենթակայության առողջապահական կազմակերպությունների առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար (տեղամասային թերապևտ, ընտանեկան բժիկ) կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ «Covid-19» համավարակի դեմ պատվաստումների թեմայով:

Սեմինար-քննարկումը վարել են Երևան քաղաքի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը, Երևան քաղաքի գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը և Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Քաղաքային Էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ տնօրեն Անուշ Բունիաթյանը: Սեմինարի ընթացքում տեղի են ունեցել մասնագիտական քննարկումներ՝ «Covid-19» հիվանդության կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության և կարևորության վերաբերյալ: Բարձրացված հարցերին տրվել են լուծումներ, առանձին խնդիրների դեպքում նախանշվել են դրանց լուծման ուղիները:

Թեմայի այլ նորություններ