Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է․ ՀՀ առողջապահության նախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    17 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    15 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    17 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է․ ՀՀ առողջապահության նախարար

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է․ ՀՀ առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը, զրուցել բուժաշխատողների և պատվաստման գործընթացով հետաքրքրվող քաղաքացիների հետ:

Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված երկրում առկա իրավիճակին` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նախօրեին այցելել է COVID կլինիկաների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներ, որտեղ ևս հորդորել է առանց դիմակ դուրս չգալ և պատվաստվել` հիվանդությունը հաղթահարելուց հետո:

«Սիրելի կանայք, ավագ սերնդի ներկայացուցիչներ, թույլ մի տվեք, որ ձեր տան անդամներն առանց դիմակի դուրս գան տանից: Դուք հոգատարությունը ձեր ձեռքը վերցրեք, որովհետև դիմակների միջոցով կկարողանաք կյանքեր փրկել, կանխել համավարակի զարգացումը` պատվաստմանը զուգընթաց»:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղադրվել են շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:

Անցորդներին բաժանվում են պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հիշեցրել է, որ երեկ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք։

Ըստ Ավանեսյանի՝ բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․ դնենք դիմակ և պատվաստվենք։

Ավելի ուշ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել գնամ Օպերայի բակ պատվաստվելու, չհապաղել և թույլ չտալ, որ քովիդը մեզ հաղթի, տանի կյանքեր, խեղի ճակատագրեր, չթողնել, որ հետո ասեն բա ինչպես կարող էի փրկել հարազատ մարդկանց և չմոռանաք դիմակ դնել, նշելով, որ պատվաստումները կյանքեր են փրկում։

Հոկտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք: Ունենք 1026 առողջացած, 38 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է:

Հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15637 քաղաքացու հետազոտություն, որից 1641-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

 

 

 

Թեմայի այլ նորություններ