Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութով: Նազարյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։

«ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո»,- գրել է Նազարյանը:

Ազգային ժողովի նախագահի տեղակալը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել և կանխարգելել COVID-19-ը։

Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է  բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100 000 դեղաչափ՝ 50 000 անձի համար):

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-16:00:

Թեմայի այլ նորություններ