Կորոնավիրուսի դրական դեպքերը զգալի աճում են. հաստատվել է 748 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Կորոնավիրուսի դրական դեպքերը զգալի աճում են. հաստատվել է 748 նոր դեպք

Կորոնավիրուսի դրական դեպքերը զգալի աճում են. հաստատվել է 748 նոր դեպք

Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 176.286 դեպք, որից 165.441-ը՝ առողջացած, 3239-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 761.945 թեստավորում:

Այսպիսով՝ երեկ կատարվել է 4285 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 748 նոր դեպք: Ունենք 182 առողջացած և 2 մահվան դեպք:

Մարտի 10-ին Արցախում կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
 
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3581 քաղաքացու հետազոտություն, որից 516-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2400 դեպք: Կատարվել է 21029 թեստավորում:

Թեմայի այլ նորություններ