Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    44%
    20 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    62%
    22 կմ/ժ
  • Լոռի 8°C
    94%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    90%
    5 կմ/ժ
  • Արարատ 16°C
    71%
    8 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    99%
    4 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    36%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    44%
    20 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    75%
    5 կմ/ժ
  • Արցախ 10°C
    96%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան

Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: Ունենք 359 առողջացած, 11 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1151 է:
 

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հիվանդացության աճով: Այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ լարված վիճակով են աշխատում»,- ասաց Ավանեսյանը:

Նրա խոսքով` պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համալրվեն մահճակալները, բայց մասնագետները սահմանափակ են, ուստի այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին ևս ճիշտ ժամանակին օգնություն ցուցաբերելու համար շատ կարևոր է, որպեսզի կառավարելի լինի իրավիճակը:

«Մենք ընթացքում ծավալվելու ենք` մեր մարզային կենտրոններում և մայրաքաղաքում: Հստակ գծագրված է պլանը, և որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք ըստ անհրաժեշտության»,- ասաց Ավանեսյանը:

Թեմայի այլ նորություններ