Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով տեղի է ունեցել քննարկում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով տեղի է ունեցել քննարկում

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով տեղի է ունեցել քննարկում

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով սեպտեմբերի 23-ին քննարկում էր նախաձեռնել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, Առողջապահության եւ Արդարադատության նախարարությունների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փաստաբաններ եւ բժիշկներ:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ից գործատուները երկու շաբաթը մեկ իրենց աշխատակիցներից կպահանջեն կա՛մ քովիդի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ, կա՛մ պատվաստման հավաստագիր:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փաստեց օրական պատվաստումների աճող ցուցանիշի մասին: Նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 377 հազար 405 պատվաստում, որից 9924-ը՝  նախորդ օրը: Առաջին դեղաչափ ստացել է 244 հազար 374, երկրորդ՝ 133 հազար 31 քաղաքացի? Նախարարի խոսքով՝ «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» օրենքը թույլ է տալիս իրականացնել պարտադիր պատվաստումներ: Այս պահին նախարարությունն իրականացնում է համալիր հակահամաճարակային միջոցառումներ, ըստ որոնց` նախատեսվում են մի շարք սահմանափակումներ: Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ մեր երկրում իրականացվող քայլերը համահունչ են աշխարհում կիրառվող ներկայիս քաղաքականությանը: Նախարարի տեղեկացմամբ՝ ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպմանն արձանագրվել է, որ Հայաստանը համավարակի դեմ պայքարի ողջ ընթացքում խստորեն պահպանել է օրինականության սկզբունքը,  բոլոր սահմանափակումները բխել են օրենքից, դրանք եղել են իրավաչափ: Գերատեսչության կողմից իրականացվող միջոցառումների նպատակն է կանխարգելել հիվանդությունը, դրա ծանր ընթացքը եւ ամենակարեւորը՝ խուսափել մահվան դեպքերից:

Քննարկման մասնակիցները ներկայացրին հոկտեմբերի 1-ից նախատեսվող խստացումների վերաբերյալ իրենց դիտարկումները եւ մտահոգությունները:

Նշվեց, որ հանրությունը պետք է տեղյակ լինի պատվաստվելու եւ չպատվաստվելու ռիսկերի մասին: Կարծիք հնչեց, որ պետությունը պետք է իր վրա վերցնի գործատուի երկու անգամ թեստ հանձնելու ֆինանսական բեռը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բարձրացրեց պատվաստանյութերի՝ պատշաճ կլինիկական փորձաքննություն չանցնելու փաստը: Նա մեջբերեց Սահմանադրության 25-րդ հոդվածը, որն արգելում է առանց անձի թույլտվության նրան ենթարկել բժշկական փորձարկման: Փաստաբանը նշեց, որ պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման հարցը, քանի որ պատվաստված անձը կարող է եւ՛ վարակել, եւ՛ վարակվել: Արա Զոհրաբյանի կարծիքով՝ այսօր պետական մարմիններում ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ չներկայացնելու դեպքում  աշխատողին չի կարող արգելվել մուտք գործել աշխատավայր:

Բժիշկ Սամվել Գրիգորյանը հայտարարեց, որ պատվաստումներն արդյունավետ գործիք են, եթե ապացուցված են դրանց արդյունավետությունը եւ անվտանգությունը: Մեջբերումներ ներկայացնելով հայրենական եւ համաշխարհային հետազոտություններից՝ զեկուցողը նշեց, որ վարակվելուց հետո բնական դիմադրողականությունը կայուն է:

Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կփորձի կազմակերպել նաեւ խորհրդարանական լսումներ՝ առավել ընդգրկուն ձեւով հարցը քննարկելու համար:

Թեմայի այլ նորություններ