Կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցերում
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցերում

Կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են հանրային սննդի օբյեկտներում ու իրացման ցանցերում

Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից հայտնում են, որ արդյունքում՝ սննդի շղթայի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ (4-ը՝ հանրային սննդի օբյեկտներում) աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Թեմայի այլ նորություններ