Կիրակի օրը տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը. միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կիրակի օրը տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը. միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը

Կիրակի օրը տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը. միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում ( Մոլդովական փողոց 27/1) տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

Տեղեկացնում ենք, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, մայրաքաղաքում գործող շարժական պատվաստումային կետերը չեն գործելու, ողջ պատվաստումային գործընթացն իրականացվելու է վերոնշյալ վայրում( «Հիլլս» սպորտային համալիրում ):

Թեմայի այլ նորություններ