Խորհրդարանում անցկացվեց պատվաստումների հերթական փուլը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խորհրդարանում անցկացվեց պատվաստումների հերթական փուլը

Ամբողջ աշխարհում մարդիկ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում իրենց եւ իրենց ընտանիքներին նոր տեսակի կորոնավիրուսից պաշտպանելու, ինչպես նաեւ համավարակի տարածումը կանխարգելելու համար:

Մասնագետները փաստում են, որ համաճարակային իրավիճակը հաղթահարելու միակ արդյունավետ միջոցը զանգվածային պատվաստումներն են:

Խորհրդարանում իրականացվեց պատվաստումների հերթական փուլը: Պատվաստվողների շարքում են եւ՛ պատգամավորներ, եւ՛ աշխատակազմի ներկայացուցիչներ:

Պատվաստումից առաջ բոլորը ստուգվում են բժիշկների կողմից, իսկ ներարկումն իրականացնելուց հետո տրվում են հետպատվաստումային ցուցումներ:

Լրացնելով համապատասխան թերթիկը՝ յուրաքանչյուրին ներարկվում է իր նախընտրած պատվաստանյութի տեսակը: Պատվաստվողները ստանում են պատվաստանյութի առաջին դեղաչափը: Պատվաստվողները համոզված են՝ իրենց այս քայլով կանխում են վարակի շղթայի ընդլայնումը եւ  հոգ տանում իրենց մերձավորների առողջության մասին: «Լավագույն բուժումը կանխարգելումն է, ուստի պատվաստվե՛ք»,-հորդորում են եւ՛ պատգամավորները, եւ՛ ԱԺ աշխատակիցները:

Թեմայի այլ նորություններ