ԿԳՄՍ ենթակայության ուսումնական հաստատությունների համար գնվել է 1 մլն 90 հազար բժշկական դիմակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

ԿԳՄՍ ենթակայության ուսումնական հաստատությունների համար գնվել է 1 մլն 90 հազար բժշկական դիմակ

ԿԳՄՍ ենթակայության ուսումնական հաստատությունների համար գնվել է 1 մլն 90 հազար բժշկական դիմակ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2020 թ. ընթացքում ձեռք է բերել 20 հազար 560 բժշկական դիմակ, 1 500 զույգ ձեռնոց, 260 լիտր ալկոգել և 4 անհպում ինֆրակարմիր ջերմաչափ: Այս մասին Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

«2020 թ. ընթացքում ԿԳՄՍ-ի կողմից գնվել են ապրանքներ՝ 1 մլն 926 հազար դրամի և ծառայություններ՝ 376 հազար դրամի: Նախարարության ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների համար կատարվել են հետևյալ ծախսերը. 1 մլն 90 հազար բժշկական դիմակի ձեռքբերում՝ 23 մլն 878 հազար դրամ, 6 480 հատ մակերեսների ախտահանիչ միջոցներ»,- նշեց Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելեց, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում ուսման վարձի փոխհատուցումից օգտվել է 3 470 ուսանող, ընդհանուր գումարը կազմել է 760 մլն 619 հազար դրամ: Պետության կողմից ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագրից օգտվել է 11 հազար 275 ուսանող, ընդհանուր գումարը՝ 90 մլն 100 հազար դրամ»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Արկադի Խաչատրյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը լրացուցիչ կտրամադրվի:

Թեմայի այլ նորություններ