Կանոնները Չպահպանելու Դեպքում Կորոնավիրուսից Մահերը Կարող Են Հասնել Օրական 100-Ի. Տիգրան Ավինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    19 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    75%
    6 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կանոնները Չպահպանելու Դեպքում Կորոնավիրուսից Մահերը Կարող Են Հասնել Օրական 100-Ի. Տիգրան Ավինյան

Կանոնները Չպահպանելու Դեպքում Կորոնավիրուսից Մահերը Կարող Են Հասնել Օրական 100-Ի. Տիգրան Ավինյան

Չի բացառվում, որ Հայաստանում կորոնավիրուսից մահերը կարող են աճել, ԱԺ հատուկ նիստում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Մենք փորձում ենք մարդկանց բացատրել, թե որքան կարևոր է կանոնների պահպանումը և ինչ ռիսկեր կարող է ստեղծել այս կանոնների չպահպանումը: Կորոնավիրուսով պայմանավորված մեր մահերի գումարային թիվը մեր միջին օրական մահերի թվից անգամ ցածր է այսօր, բայց սա ամենևին չի նշանակում, որ մենք որոշակի սցենարով չենք կարող գնալ վատ փորձ ունեցած երկրների սցենարով, և մեր միջին օրական մահերը չեն եռապատկվի: Մասնավորապես, օրական ունենանք 200 մահ, որոնցից 100-ից ավելին կորոնավիրուսի պատճառով: Դա չի բացառվում: Մենք այս պահին կորոնավիրուսից ունենք 49 գումարային մահ, բայց կանոնների չպահպանումը կարող է բերել նմանատիպ հետևանքների: Եվ այս առումով մենք հնարավորինս խիստ պետք է լինենք»,- ասաց նա։

Թեմայի այլ նորություններ