Հոսպիտալացման կարիք ունի 176 պատվաստված և քովիդով վարակված քաղաքացի․ ԱՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 5°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    33%
    12 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    4 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    15 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հոսպիտալացման կարիք ունի 176 պատվաստված և քովիդով վարակված քաղաքացի․ ԱՆ

Հոսպիտալացման կարիք ունի 176 պատվաստված և քովիդով վարակված քաղաքացի․ ԱՆ

Հայաստանում քովիդով վարակված ավելի քան 14000 ակտիվ դեպքերից այս պահին հոսպիտալացման կարիք ունեն քավիդի դեմ պատվաստված 176 քաղաքացի, այսօր ՀՀ կառավարության նիստում առողջապահական ծախսերի համար հավելյալ գումար հատկացնելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքները և առողջապահական համակարգի վրա բեռը չի գոյանում»,-ասել է Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ պատվաստումային գործընթացում ակտիվություն կա, բայց տեմպը դեռ բավարար չէ, քանի որ որոշ շրջանակներում իրականացվում է հակապատվաստումային քարոզ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ հանձնարարական տվեց գտնել և պատասխանատվության ենթարկել հակապատվաստումային քարոզ իրականացնողներին և նշեց, որ պետական համակարգում աշխատող որևէ մեկը չպետք է խուսափի պատվաստումից։

«Անձամբ իմ ընտանիքում բոլորը պատվաստված են՝ բացառությամբ մանկահասակ երեխաների, ընդ որում պատվաստվել ենք տարբեր պատվաստանյութերով»,- հայտնեց կառավարության ղեկավարը։

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց լրացուցիչ 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացնել առողջապահական ծախսերի համար։

Թեմայի այլ նորություններ