Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

«Հայաստանի Հանրապետությունում այս պահին կորոնավիրուսով վարակված և հարաբերականորեն ծանր վիճակում գտնվող 3 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ամբողջ հանրապետությունում հիվանդանոցներում բուժում է ստանում շուրջ 190 երեխա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ «Օմիկրոն» շտամը երեխաների մոտ հանգեցրել է վերին շնչուղիների ախտահարման և հիմնականում չի հասել թոքերին: Ուղեկցող մյուս ախտանշաններից են աղեստամոքսային խանգարումները, մաշկային տարբեր խնդիրները: Այս հիվանդության դեպքում նկատվել է նաև մի առանձնահատկություն` լարինգոտրախեիտ և կրուպ հիվանդություններն են զարգացել:

Մասնագետը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պատվաստվել  5 տարեկանից բարձր և խրոնիկ խնդիրներ ունեցող անձանց. «Տարբեր երկրներում տարիքային շեմը տարբեր է, մենք ընտրել ենք միջին տարիքը, քանի որ  12 և բարձր տարիքի երեխաների պատվաստումն արդեն փորձարկված է աշխարհում: Երեխաներին պատվաստելու համար ԱՀԿ-ի կողմից խրախուսվում են  Pfizer և Moderna պատվաստանյութերը:

Թեմայի այլ նորություններ