Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Նախարարը նշեց, որ դեկտեմբերի 23-ին եղել է կորոնավիրուսի 702 նոր դեպք:

«Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը հոսպիտալացման է սպասում: Ավելին, սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել իրենց բնականոն գործունեությանը, իհարկե, միշտ պատրաստ լինելով նորից կորոնավիրուսով զբաղվելու: Այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կանոնները պահպանել»,-ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ այժմ մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: «Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մի մեծ մասը քաղաքականացված էր: Մեզ ի ցույց էին դնում տարբեր օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն  իրականություն դարձավ, որ երկրները, ըստ էության, լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակի ու ժամանակացույցի հարց է: Կային երկրներ, որ երբ մենք պիկի վրա էինք, ըստ էության, զրոյական վիճակ էր իրենց մոտ: Հիմա այնտեղ թվերի մի մասով մեզնից անցել են, մյուս մասով  կանցնեն անխուսափելիորեն», - նկատեց վարչապետը:

Արսեն Թորոսյաննն իր հերթին նշեց, որ մահացության թիվը Հայաստանում շատ ցածր է, տատանվում է 1,5 տոկոսի շրջանակում, մինչդեռ շատ զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է 7-8, մինչև 10 տոկոսի շրջանակում: «Մահացության թիվը Հայաստանում միշտ ցածր է եղել միջազգային միջինից: Ամենավատ ժամանակներում դա չի անցել 2 տոկոսից, իսկ հիմա ավելի ցածր է: Շատ կարևոր է, թե մենք ինչքան փրկված հիվանդ ենք ունեցել: Այդ առումով մենք շատ լավ դիրքերում ենք»,- ասաց նախարարը:

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենահրատապ խնդիրը շարունակում է մնալ գերեվարվածների վերադարձի և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու գործընթացը:

«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, ուղղակի այստեղ կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ: Այսինքն՝ որքան շատ հրապարակային լինի, այդքան ավելի կդժվարանա ու վնաս կտա գործին: Մենք ունենք ցավալի գործընթաց, որի մասին հրապարակային խոսելը ոչ թե վնասակար է, այլ ուղղակի շատ ծանր է: Բայց հարկ եմ համարում խոսել այդ մասին: Մենք ունենք մարմինների նույնականացման գործընթաց՝ ԴՆԹ թեստերով: Գործընթացն արագացնելու համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերել համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծը, որն արդեն ճանապարհին է: Սպասում ենք, որ առաջիկա օրերին կհասնի Հայաստան և կսկսի գործարկվել»,- ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Թորոսյանն էլ նշեց, որ դա թույլ կտա կրկնապատկել ունեցած հզորությունը: Այս ամենին զուգահեռ՝ թողունակության մեծացման այլ գործընթացներ էլ են արվում:

«Դա պարզ գործընթաց չէ, շատ բարդ ու բազմակոմպոնենտային գործընթաց է, դրանով է պայմանավորված թվացյալ դանդաղությունը: Թվերով մենք շատ մեծ ծավալ ենք իրականացրել, մեր օրական մինչպատերազմյան թվերից մոտավորապես 10 անգամ ավելի հետազոտություններ են արվում»,- նշեց Թորոսյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ, ցավոք սրտի, նույնականացման սխալներ նույնպես տեղի են ունեցել, որոնք, ըստ Թորոսյանի՝ շտապելու, ոչ ԴՆԹ թեստի միջոցով նույնականացնելու հետևանք են:

«Եղել է վիզուալ նույնականացում, որից հետո ԴՆԹ-ն, այնուամենայնիվ, կատարելուց հետո պարզվել է, որ այդ վիզուալ նույնականացումն այդքան էլ ճիշտ չէր, դրանով է պայմանավորված եղել սխալը, ոչ թե բուն ԴՆԹ թեստի սխալով: Որովհետև եթե 100 տոկոսանոց համընկնում չենք ունենում, չենք ասում, որ նույնականացված է»,- հավելեց նախարարը:

Հայաստանի կառավարության ամենահրատապ հարցը շարունակում է մնալ գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ գործադիրն ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործընթաց, որի մասին խոսելը ցավալի է, դա ԴՆԹ թեստերով մարմինների նույնականացման գործընթացն է:
 

«Այդ գործընթացն արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է ձեռք բերվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր, այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», - ասաց վարչապետը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ դա ավելի շատ շտապելու հետևանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու:

Թեմայի այլ նորություններ