Հայաստանում օրական դեպքերի թիվը հատում է 2 հազարի սահմանը. 1 օրում կորոնավիրուսի հետևանքով 50 մարդ է մահացել. Արցախում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    38%
    19 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    38%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    38%
    19 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում օրական դեպքերի թիվը հատում է 2 հազարի սահմանը. 1 օրում կորոնավիրուսի հետևանքով 50 մարդ է մահացել. Արցախում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

Հայաստանում օրական դեպքերի թիվը հատում է 2 հազարի սահմանը. 1 օրում կորոնավիրուսի հետևանքով 50 մարդ է մահացել. Արցախում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիորսւային հիվանդության 2045 նոր դեպք՝ կատարված 13.184 թեստավորումից:

Կա 1276 առողջացած, 1 օրում գրանցվել է 50 մահվան դեպք:

Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312.674 դեպք, որից 273.608-ը՝ առողջացած:

Փաստացի բուժում է ստանում 31.263 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է:

Մինչ օրս կատարվել է 2.133.721 թեստավորում:

Նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 70-ը Ստեփանակերտ քաղաքի, 11-ը՝ Ասկերանի, 7-ը՝ Մարտակերտի, 14-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են։

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր Արցախում երբևէ վարակակիրների թիվը չի հասել 100-ի ու չի հատել 100-ի սահմանը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17343 քաղաքացու հետազոտություն, որից 2273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Թեմայի այլ նորություններ