Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է. Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է. Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է

Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է. Ըստ ԵՄ չափանիշների Հայաստանն այս պահին կանաչ գոտում է

ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված բոլոր ընթացակարգերը, որոնք վերաբերում են կորոնավիրուսային հիվանդությանը, ուժի մեջ են բոլոր շտամերի պարագայում: Այս մասին ասուլիսում նշեց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ օմիկրոն շտամի պարագայում հիվանդությունը, սովորաբար թեթև ընթացք է ունենում:

«Այո, միջազգային կազմակերպությունները նշում են, որ այն երկրներում, որտեղ կա օմիկրոն շտամ, դեռևս հիվանդությունը թեթև ընթացք է ունենում: Իհարկե, դա, կորոնավիրուսային հիվանդության ընթացակարգերի հետ կապված, ոչինչ չի փոխում: Կապ չունի դելտա կամ օմիկրոն շտամ է, միևնույն է կորոնավիրուսի հետ կապված նախարարության կողմից մշակված բոլոր ընթացակարգերը ուժի մեջ են»,-ասաց Ռոմելլա Աբովյանն՝ ավելացնելով, որ կորոնավիրուսի և սուր շնչառական վարակների ախտանշանները բավական նման են, չի առանձնացվում նաև օմիկրոն շտամը: Օմիկրոնի դեպքում ևս լինում է ջերմության բարձրացում, քթից արտահոսք:

Ռոմելլա Աբովյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի  օմիկրոն շտամով վարակման դեպք դեռևս չի հայտնաբերվել: Նա հիշեցրեց, որ Հայաստանում ներդրված է ընտրանքային նմուշների սեկվենավորման իրականացման գործընթաց  և լուրջ հսկողություն է իրականացվում: Օմիկրոն շտամի հայտնաբերման դեպքում, ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:
 

Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է:

«Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Չնայած դրական ցուցանիշին, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել: 
 

Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա նկատեց, որ այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում:  

Թեմայի այլ նորություններ