Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303, Արցախում` 2 նոր դեպք
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    58%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 7°C
    95%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    93%
    1 կմ/ժ
  • Արարատ 14°C
    67%
    4 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    95%
    1 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    58%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    58%
    9 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    65%
    13 կմ/ժ
  • Արցախ 11°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303, Արցախում` 2 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 303, Արցախում` 2 նոր դեպք

Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 303 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231 625-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4636 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1124 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5760-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 825, փաստացի բուժվողներինը՝ 5040 (մեկ օրում ավելացել է 91-ով): Մեկ օրում արվել է 6492 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 378 897 թեստ:

Օգոստոսի 5-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
 
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Թեմայի այլ նորություններ